|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր կառավարության շենքի առջեւ դարձյալ բողոքում էին նաիրիտցիները: Բանն այն է, որ կառավարության նիստի սկզբում վարչապետն ու էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը անդրադարձան նրանց բողոքին` ասելով, որ կա նաիրիտցիների աշխատավարձի պարտքը մարելու երկու տարբերակ` կա\'մ նաիրիտցիները սպասում են 10-15 օր, որից հետո կառավարությունը կվճարի բոլորի աշխատավարձի պարտքը, կա\'մ վճարումը կկատարվի խումբ-խումբ` առանց 10-15 օր սպասելու:
Yerkir.am-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը նշեց, որ պատրաստվում են հանդիպել վարչապետի հետ: Հարցին, թե վերոնշյալ երկու տարբերակներից որի՞ն են համաձայն նաիրիտցիները, նա պատասխանեց, որ ավելի հակված են երկրորդ տարբերակին, այսինքն` սպասել 10-15 օր, որից հետո կառավարությունը կվճարի բոլորի պարտքը` միանվագ:
Նշենք, որ նաիրիտցիների աշխատավարձի պարտքը կազմում է 5 միլիարդ 310 միլիոն դրամ: