|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարյուրավոր նաիրիտցիներ այսօր առավոտյան ժամը 9-ից եկել են կառավարության շենքի մոտ` հայտնելու իրենց բողոքը` 17 ամսվա աշխատավարձը չտալու հետ կապված:
Նաիրիտցիների արհմիության ղեկավարը հայտարարեց, որ պետք է դեռ երկար կանգնեն կառավարության շենքի մոտ, մինչև ավարտվի կառավարության նիստը, որից հետո, հավանաբար, կառավարությունը ինչ-որ պատասխան կտա` իրենց խնդրի լուծման հետ կապված: Նշենք, որ նաիրիտցիների 20 հոգանոց մի խումբ արդեն մտել է կառավարության շենք, որպեսզի ներկայացնի իրենց պահանջները:
Ներկա պահին հարյուրավոր նաիրիտցիներ շարունակում են կանգնած սպասել, շատերը նստել են կառավարության շենքի աստիճաններին և սպասում են կառավարության հուսադրող պատասխաններին: Նշենք, որ, մինչ կառավարության նիստը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը իջել է նաիրիտցիների մոտ և լսել նրանց բողոքը:
Նրանից շատերը Yerkir.am-ի հետ զրույցում նշեցին, որ առանց այդ էլ իրենց սոցիալական վիճակը լուրջ է աշխատավարձ չստանալու հետևանքով, դրան էլ գումարվում են էլեկտրաէներգիայի, գազի, ջրի թանկացումները, ինչի հետեւանքով կխորանա վարկային կախվածությունը: «Մնում է` օդի վրա հաշվիչ դնեն»,- ասացին նաիրիտցիները: