|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ոստիկանները պատ կազմեցին և փորձեցին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի առջև գտնվող քաղաքացիներին հեռացնել տարածքից՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք ասացին, որ անվտանգության նկատառումով պետք է քաղաքացիները մի քիչ հետ գնան։
«Ո՞ւմ անվտանգության։ Դուք անվտանգ ե՞ք, պրն մայոր, մենք անվտանգ չենք»,-հակադարձեցին քաղաքացիները։
Նրանք ենթադրեցին, որ այդ քաշքշուկը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի՝ շենքից դուրս գալու մտադրությամբ։
«Չենք կարող այստեղ կանգնել, ինչ է թե՝ այս դավաճանը պիտի երթա՞»,-հայտարարեց ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը։
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռացել է ետնամուտքից՝ իմանալով, որ շենքի առջև իրեն քաղաքացիներ են սպասում։
Մանրամասն՝ տեսանյութում․