|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր հարյուրավոր նաիրիտցիներ, չնայած տեղացող անձրևին, հավաքվել են կառավարության շենքի առջև` պահանջելով իրենց աշխատավարձերը:
Գործարանի ղեկավարությունը հորդորում է աշխատակիցներին` մի քանի հոգով ներս մտնել կառավարության շենք, սակայն աշխատակիցները հրաժարվում են ներս մտնել: Նաիրիտցիները բարձրախոսով պահանջում են հանդիպում միմիայն վարչապետի հետ:
Նշենք, որ նաիրիտցիների մոտ են իջել կառավարության նամակների ընդունման բաժնի պետը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը: