|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման The New York Timesճի հետ զրույցում հայտարարել է, որ եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնել չէր հաջողվի. հայտնում է ТАСС-ը:
«Ռուսաստանը օգնեց այդ հարցում: Անկեղծ կլինեմ ձեզ հետ: Հաշվի առնելով՝ ինչպիսի տարաձայնություններ ունենք ՌԴ-ի հետ Ուկրաինայի հարցով, ես վստահ չէի, որ աջակցություն կլինի: Ինձ զարմացրեց՝ որքան էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ռուսական կառավարությունը առանձնացնում իրարից այդ երկու խնդիրները (Իրանի և Ուկրաինայի), և մենք չէինք հասնի համաձայնության, եթե չլիներ Ռուսաստանի պատրաստակամությունը` գործել մեզ և «վեցյակի» այլ անդամների հետ»,- ասել է Օբաման: