|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին տեղեկացնում ենք Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքից:
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք խոսել են Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի և Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի հանդիպման մասին:
Ըստ Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքի` Հայաստանի վարչապետն ասել է, որ Անատոլի Բիբիլովը շաբաթվա վերջին մասնավոր այց է կատարել ԼՂՀ, նաև ոչ պաշտոնական` անձնական բնույթի հաղորդակցություն է ունեցել Գալուստ Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում գործարար բնույթի, նաև վրացական օկուպացված տարածքների մասին քննարկումներ չեն եղել:
Ըստ կայքի` Հովիկ Աբրահամյանը վերահաստատել է աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ընդգծել Հայաստանի բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի հետ: