|
Փոխարժեքներ
05 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.26 |
| EUR | ⚊ | € 446.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9259 |
| GBP | ⚊ | £ 518.67 |
| GEL | ⚊ | ₾ 140.65 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Զատիկի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել քրիստոնյաներին` ընդգծելով «միասնության ու փոխադարձ հանդուրժողականության կարևորությունը»:
Ըստ T24-ի` նա նշել է, որ սա այն բացառիկ օրերից է, երբ միաձուլվում են եղբայրության, հանդուրժողականության, համերաշխության և միասնականության զգացմունքները:
Ընդգծելով, որ Զատիկը քրիտոնյաների ամենակարեւոր տոներից է, Էրդողանն ասել է. «Մենք տարբերությունները որպես հարստություն ընկալող` հնուց եկած մեր քաղաքակրթությամբ, առանց կրոնի, լեզվի, էթնիկական խտրականության, արդարության ընկալումով կարևորում ենք մարդկանց մշակույթը, ավանդույթները և հավատքի ազատությունը: Այս առիթով բոլոր քրիտոնյաների, գլխավորապես` մեր քրիտոնյա քաղաքացիների Զատիկը ողջունում և սրտանց շնորհավորում եմ»: