Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու և իր՝ ԿԲ նախագահ նշանակվելու մասին տեղեկություններին: Այս առնչությամբ նա համացանցի իր էջում գրել է. «Մամուլը լեցուն է իմ ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին «տեղեկատվությամբ», ուր իբր թե քննարկվել է իմ ԿԲ նախագահ նշանակվելու հարցը: Հետաքրքիրն այն է, որ իմ այդ «հանդիպման» մասին առաջին անգամ եմ լսում, իսկ ԿԲ-ին խորհուրդ կտայի գործնական եզրակացություններ անել իմ քննադատությունից եւ փորձել կատարել Սահմանադրությամբ եւ օրենքներով իր վրա դրած պարտականությունները»:
Տեղեկացնենք նաև, որ մինչ Բագրատյանի համացանցային գրառումը, Yerkir.am-ը փորձել էր անձամբ նրանից ճշտել՝ եղե՞լ է նման հանդիպում: ՀԱԿ պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը զարմացած է, որ նման տեղեկություններ են շրջանառվում, նաև ասաց, որ նման հանդիպում չի եղել: