|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում Taraf պարբերականի` ծագումով քուրդ լրագրողի ձերբակալման կապակցությամբ. տեղեկացնում է Taraf-ը:
Մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ ԱԳՆ խոսնակ Մարի Հարֆը հայտնել է, որ իրենք հետևում են լրագրողի ձերբակալության հետ կապված զարգացումներին, ինչպես նաև շեշտել է արդար դատավարության և ժողովրդավարության կարևորությունը:
Հարֆն իր մտահոգությունն է հայտնել նաև Թուրքիայում լրագրողների խոսքի ազատ դրսևորմանը և անկախ գործունեություն ծավալելուն խոչընդոտելու կապակցությամբ:
Նշենք, որ Բանարսուն բերման էր ենթարկվել, այնուհետև ձերբակալվել` «պետության գաղտնի տեղեկությունները հրապարակելու» մեղադրանքով: