կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-03-01 20:31
Քաղաքական

Մոսկվայի սգո երթը՝ ուղիղ

Մոսկվայի սգո երթը՝ ուղիղ
Մոսկվայի կենտրոնում ընթանում է սգո երթ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ: Ռուսաստանում հայնտի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է երեկ՝ Մոսկվայի կենտրոնում, հանցագործները դեռ փախուստի մեջ են: Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի Մարինո թաղամասում պետք է կայանար Ռուսաստանի ընդդիմադիր ուժերի նախաձեռնած բողոքի երթը, որը կրում էր «Հակա-ճգնաժամային բողոքի երթ»  անվանումը: Սակայն Բորիս Նեմցովի սպանությունից հետո ընդդիմադիր ուժերը նոր հայտ ներկայացրեցին Մոսկվայի իշխանություններին, և երթն անցկացվում է Մոսկվայի կենտրոնական փողոցներով, երթի մասնակիցները կշարժվեն դեպի այն վայրը, որտեղ սպանվել է ընդդիմադիր գործիչը: Երթը բազմամարդ է: