Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մոտենալով լրագրողներին և նախապես հասկանալով, թե ինչ բնույթի հարցեր են հնչելու` կապված Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան «հաշտության» հետ, միանգամից ասաց. «Սիրելի' լրագրողներ, ես պատասխանելու եմ միայն կրթությանը վերաբերող հարցերին, մնացած այլ հարցերին չեմ պատասխանելու»:
Հետո Աշոտյանը թեման փոխեց և խոսեց գիրք նվիրելու օրվա մասին: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են իր հանդեպ հնչած սպառնալիքների ու առևանգման փորձի մասին լուրերը, պատասխանեց. «Ես սովոր եմ իմ մասին լսել նորություններ ձեզանից: Ես ձեզ նման պահապաններ ունեմ ու ոչնչից չեմ վախենում»:
Նշենք, որ Սարգսյան-Ծառուկյան «հաշտեցումից» հետո այդ թեմայով մեկնաբանություններ այլևս չի տալիս նաեւ ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը: Այսպիսով` ՀՀԿ Խորհրդի վերջին հայտնի նիստից հետո Ծառուկյանին անխնա քննադատող ու մեկնաբանություններ շռայլող ՀՀԿ-ականները, երեկվանից սկսած, հրաժարվում են խոսել այդ թեմայով:
Մանրամասները` տեսանյութում: