|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Անցյալ շաբաթ Ադրբեջանի N զորամասում Թարիվերդիև Չինգիզ Այդին օղլուն գնդակահարվել է իր հրամանատարի կողմից. հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Ազադլըիգ» թերթը, որը հրապարակել է զինվորի հոր՝ Այդին Թարիվերդիևի նամակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Փամփուշտը դիպել է երիտասարդի գլխին, զինվորը տեղափոխվել է է Գյանջայում տեղակայված ռազմական հոսպիտալ:
Հոր խոսքերով՝ որդին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սակայն բժիշկները ոչ մի քայլ չեն ձեռնարկում` նրա կյանքը փրկելու համար:
«Միջադեպը փորձում են կոծկել, քանի որ այն տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի հողի վրա: Այս պատճառով էլ ոչ ոք չի հետաքրքրվում վիրավորի առողջությամբ: Մեր բոլոր դիմումները ռազմական դատախազություն ու պաշտպանության նախարարություն արդյունք չեն տալիս: Մեզ պարզապես չեն ցանկանում լսել»,- պատմել է զինվորի հայրը՝ դիմելով Ալիևին` տվյալ գործի հետաքննությունում աջակցելու խնդրանքով: