|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սեպտեմբերի 21-ի Անկախության երթի ժամանակ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` քաղաքացիների հասցեին քմծիծաղ չտալու և իր հետ «Դուք»-ով խոսելու պահանջներին ի պատասխան, ոստիկանության գնդապետ, ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանը պատասխանել էր. «Չես կարա պահանջես… Հեսա կդաստիրակեմ, կիմանաս»: Այսօր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը մերժել է Դանիել Իոաննիսյանի` գնդապետ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խնդրանքով դիմումը: Սակայն ակտիվիստը հավաստիացնում է, որ ոստիկանության այս որոշումն անպայման բողոքարկելու է:
Նշենք նաև, ո,ր բացի վերոհիշյալից, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օրերս վարույթ ընդունեց Դ. Իոաննիսյանի հայցադիմումն ընդդեմ Խ. Ավետիսյանի, որով պահանջվում է քաղաքացուն վիրավորելու համար վճարել փոխհատուցում: Նիստը նշանակված է հունվարի 29-ին:
Ըստ ակտիվիստի` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու դատարանը պետք է պատասխանեն հարցին, թե արդյո՞ք քաղաքացու հետ հարկավոր է «Դուք»-ով խոսել, և արդյո՞ք քաղաքացին հնարավորություն ունի իր այդ իրավունքը պաշտպանելու, թե` ոչ:
Տեսանյութում` Ավետիսյանի և Իոաննիսյանի լեզվակռիվը: