|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ադրբեջանում գրանցվել է ամբողջ աշխարհում արագորեն տարածվող կորոնավիրուսից մահվան 12 դեպք. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է infoteka24.ru կայքը:
Իշխանությունների կողմից դեռևս չկա պաշտոնական հաստատում, բայց infoteka24.ru կայքի խմբագրություն էլ. փոստի անանուն հասցեից ձայնային հաղորդագրություն է եկել, որը հաստատում է Ադրբեջանում վիրուսի առկայության մասին:
«Ողջույն հարգելի ընկերներ: Անունս Էվիմ Աբդուլզադե է: Մուսավաթ կուսակցության անդամ եմ: Այսօր տեղի է ունեցել սարսափելի դեպք կորոնավիրուսի հետ կապված: Մորս քեռու աղջիկը մահացել է կորոնավիրուսից: Այն ամբողջապես տարածված է Ադրբեջանում, բայց Առողջապահության նախարարությունը թաքցնում է այն: Մայրս այցելել էր քեռու աղջկան և այդ ժամանակ բժիշկը հայտնել էր, որ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Կարծում եմ պատճառը Չինաստանից ներկրվող ապրանքներն են», - նշվում է ձայնագրության մեջ:
Չինաստանում փետրվարի 3- դրությամբ վարակվել է 17.2 մարդ, մահացել է 361 մարդ: Բազմաթիվ երկներ սահմանափակել են դեպի Չինաստան ավիահաղորդակցությունը: