|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանի իշխանությունները որեւէ մեկնաբանություն չեն արել Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի մահվան կապակցությամբ:
Ինչպես գրում է Gazeta.ru-ն, միայն վրացի քաղաքագետներն են խոսում այդ մասին եւ նշում, թե Բաղապշի մահից հետո հնարավոր է ներքին լարվածություն` կապված նախագահական աթոռը ստանալու հետ:
Նախագահ դառնալու ամենահավանական թեկնածուն, վրացի քաղաքագետների կարծիքով, Սերգեյ Շամբան է: Վերջինս «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Բաղապշի մահից հետո Վրաստանի հետ քաղաքական հարաբերություններում որեւէ փոփոխություն չի լինի: