|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ավստրիայում և Լիխտենշտեյնում անցկացվող ձմեռային օլիմպիական պատանեկան փառատոնը մոտենում է ավարտին: Արդեն հայտնելենք, որ գեղասահքի մենասահորդուհիների մրցաշարում Հայաստանը ներկայացնող` 15-ամյա Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրով մրցաձևում 30 մրցակցուհիների պայքարում գրավել էր առաջին հորիզոնականը և լավ շանսեր ուներ` մեդալ նվաճելու:
Հունվարի 28–ին մենասահորդուհիները հանդես եկան ազատ ծրագրում: Այս անգամ Անաստասիան 70,03 միավոր վաստակեց, և բավարարվեց միայն 10-րդ տեղով: Ընդհանուր միավորների գումարով` հայ մարզուհին գրավեց 7-րդ հորիզոնականը: