|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2018-ի Ձմեռային օլիմպիադան կհյուրընկալի հարավկորեական Փհենչհան քաղաքը: Այսպիսի որոշում է ընդունել Միջազգային օլիմպիական կոմիտեն Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաքում կայացած համաժողովում:
Փհենչհանն առաջ է անցել գերմանական Մյունխեն եւ ֆրանսիական Անսի քաղաքներից, որոնք ևս հավակնում էին դառնալ կազմակերպիչ: Սա հարավկորեական քաղաքի առաջին փորձը չէ, սակայն միայն այս տարի հաջողվեց ձեռք բերել իրավունքը:
Ասիական աշխարհամասը նախկինում 2 ձմեռային օլիմպիադա է անցկացրել, երկուսն էլ` Ճապոնիայում: