|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր լրագրողների հետ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին խոսելիս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ սահմանին իրավիճակի սրման պարագայում հայկական կողմը պետք է պատրաստվի, ոչ թե զբաղվի միայն մտահոգվելով ու աղոթելով: «Պետք է նաև գործել»,- ասաց նա:
Իսկ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած խնդրի լուծման, որը կարող է առաջանալ հայ-ադրբեջանական կամ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Եվ այդ ամենում իր մեծ դերակատարությունը պետք է ունենան հայ հասարակությունը և իշխանությունը:
Սակայն, Գառնիկ Իսագուլյանի կարծիքով, իշխանությունները, խոսքից բացի, որևէ գործնական քայլ չեն իրականացնում երկրի բոլոր կարևորագույն ոլորտներում: «Իշխանություննները սխալը սխալի ետևից են անում, և բնականաբար, հակառակորդի ակտիվությունը պայմանավորված է մեր պասիվությամբ»,- ասաց նա: