|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ինչպե՞ս կարելի է մեր ժողովրդի մտածողության և հոգեբանության մեջ մտցնել տարրական մի ճշմարտություն, որ ժողովուրդների բարեկամություն հասկացությունը խորհրդային ժամանակներից մնացած խաբկանք է՝ չկա և չի կարող նման ապուշություն գոյություն ունենալ: Ամեն ժողովուրդ, հատկապես մենք, ազգ դառնալու և ինքներս մեզ հարգելու խնդիր ունենք, ինքնուրույն մեր խնդիրները լուծելու ուղեղ պետք է ունենանք, որ որպես այդպիսին չվերանանք: Մեզ անհրաժեշտ է օր առաջ ունենալ ազգային պետական քաղաքականություն, որպես այն ողնաշարը, որի վրա միս ու արյունն են ձևավորվում: Իսկ այդ կմախքը մենք չունեցանք տգետների պատճառով:
Իսկ տատս ասում էր.
- Ձագ ջան, ինչխ ըսիմ. որ հասկնաս՝ սև թուրքերը գացին, շեկ թուրքերն էկան...
Եվ այսպես շարունակ...Դուք ու ձեր Աստված
Գրառումը՝ գրող, արձակագիր Դավիթ Սարգսյանի «ֆեյսբուք»-ի էջից