|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Փարիզի ներքին գործերի նախարարությունը չի հաստատում այն տեղեկությունը, համաձայն որի` Charlie Hebdo-ի վրա ահաբեկչության կասկածյալներ Քուաշի եղբայրները պատանդներ են պահում: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Փախուստի մեջ գտնվող ահաբեկիչները գտնվում են Փարիզի արվարձաններից մեկում:
«Արդյո՞ք նրանք պատանդներ են պահում: Ներկա պահին չենք կարող հստակ պաշտոնապես հաստատել»,- ասել է նախարարության ներկայացուցիչ Բրանժեն:
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները գրում էին, որ ահաբեկիչները մեկ պատանդ են պահում:
BFMTV հեռուստաընկերության և «Ֆրանս-պրես» գործակալության հաղորդմամբ` ահաբեկիչներին չեզոքացնելու գործողությունների ժամանակ փոխհրաձգություն է սկսվել Փարիզի 20-րդ թաղամասում գտնվող մի խանութի մոտ, որի ժամանակ զոհվել է ամենաքիչը երկու մարդ: