|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Թախարի նահանգում մոտոցիկլետի պայթյունից: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել է Tolo news հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մոտոցիկլետին ամրացված ինքնաշեն պայթուցիկ սարքի գործելուց հետո պայթել են գազի մի քանի բալոններ: Վնասվել են պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող մի շարք խանութներ: Այլ մանրամասներ չեն հայտնում։