|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքացի Լորիկ Վ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ Լորիկ Վ.-ի հաղորդման` իր քրոջ որդին` ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցը, ՀՀ պաշտպանության նախարարությունից իրեն` որպես անօթևանի, բնակարան ձեռք բերելու համար հատկացվող գումարը իբրև շուտ ստանալու համար, իր վստահությունը չարաշահելով, վերցրել է լիազորագիր, ինչի հիման վրա բանկից ստացել է հատկացված 13 մլն 800 հազ. ՀՀ դրամը, որից 8 մլն 960 հազ. ՀՀ դրամը տվել է իրեն, իսկ 4 մլն 840 հազ. ՀՀ դրամը` խաբեությամբ հափշտակել:
Կատարվում է նախաքննություն: