|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 28-ին` ժամը 09.10-ին, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարաբերդ գյուղում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 09.00-ի սահմաններում, 1993 թ. ծնված Գառնիկ Հ.-ն և 1989 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն Քարաբերդ գյուղի հարակից դաշտում ծեծի են ենթարկել համագյուղացի` 1970 թ ծնված Տիգրան Հ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Տիգրան Հ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: