|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում Արաբկիրի 17-րդ և 19-րդ փողոցների միջնամասում կապույտ հագուստով մի տղա պոկել է 1997 թ. ծնված Հարություն Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1997 թ. ծնված Մովսես Հ.-ն: Բացատրական աշխատանքների շնորհիվ նա ներկայացել է ոստիկանություն և խոստովանել հանցանքը: Կատարվում է նախաքննություն: