|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վանի Արճեշ գավառում գանձագողերը 5000-ամյա պատմական գերեզմաններ են կողոպտել։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով T24.com.tr թուրքական լրատավամիջոցը։

Աղբյուրի համաձայն՝ ոսկի և պատմական իրեր որոնելու համար այստեղ եկած գանձագողերը փոսեր են փորել և դուրս շպրտել նաև մարդկային ոսկորներ։
Արճեշ գավառից 20 կմ հեռավորության վրա գտնվող Չելեբիբաղը թաղամասի պատմական գերեզմանոցը գանձագողերի թիրախն է դարձել։
Լրատվամիջոցը հայտնում է, որ գանձագողերն արդեն երկրորդ անգամ են ավիրում այդ գերեզմանոցը, որտեղ պահպանվում են նաև արճեշցի հայտնի աշուղ Էմրահի և Սելվիհանի դամբարանները։




https://t24.com.tr/foto-haber/define-aramak-icin-5-bin-yillik-tarihi-mezarlari-talan-ettiler,9973/3
Թարգմանեց Մելինե Անումյանը