|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վանի ներկայիս Մուրադիյե գավառի պատմական Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին կանգնած է անհետացման եզրին:
Ըստ Gazetekarinca-ի՝ եկեղեցու պատերը քանդված են, ներսում մեծ խորությամբ փոսեր են բացվել: Գանձագողերի թիրախում հայտնված և հայկական միջնադարյան ճարտարապետության աննման նմուշներից մեկը համարվող եկեղեցու մոտակայքում գտնվող գերեզմանատան քարերը ևս ավերվել են: Հայոց ցեղասպանությունից առաջ հայ համայնքին ծառայած եկեղեցին նաև նշանավոր ուխտավայր է եղել: