|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Այսօր պետա-իրավական հարցերի հանձնաժողովում հումորի պակաս չէր զգացվում, հատկապես, երբ հիմնական զեկուցողը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ հարակից զեկուցողը` պետա-իրավական հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:
Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո Հովհաննես Սահակյանը հարցրեց. «Պարո'ն Ջհանգիրյան, վերջացրեցի՞ք»: Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես, առհասարակ, ավարտում եմ, ոչ թե վերջացնում»:
Հովհաննես Սահակյանը, իհարկե, ընթացքում մոռացավ Գագիկ Ջհանգիրյանի այդ խոսքը և կրկին հարցրեց. «Պարո'ն Ջհանգիրյան, վերջացրեցի՞ք: «Կրկնում եմ, որ ես ավարտում եմ, ոչ թե վերջացնում»,- հերթական անգամ նշեց Գագիկ Ջհանգիրյանը: