|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր տեղի ունեցավ ստամբուլահայ երգչուհի Սիբիլի երկրորդ` «Սեր» ալբոմի շնորհանդեսը:
Yerkir.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ որոշել է ձայնասկավառակի շնորհանդեսը Հայաստանում անել, քանի որ ցանկանում էր իր սերը Հայաստան բերել:
«Ուզում էի իմ ստեղծագործությունների հետ նաև տեղի հայ հանդիսատեսը ծանոթանա: Շատ եմ աշխատել այս ձայնասկավառակի վրա, համագործակցել եմ Ջիվան Գասպարյանի, Արա Գևորգյանի, «Արևներ» երգչախմբի հետ»,- ասաց երգչուհին:
Ի դեպ, ձայնասկավառակը լույս է տեսել դեռ փետրվար ամսին և Ստամբուլում արդեն հասցրել է սիրվել: Սիբիլը նշեց նաև, որ Ստամբուլում հայկական երգի պահանջարկը գնալով ավելի է մեծանում. «Ձայնասկավառակում առկա երգերը ոչ միայն Ստամբուլի հայերն են լսում, այլեւ թուրքերը, որոնց մեջ մեծ թվով հանդիսատես ունեմ»:
Հիշեցնենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից երգչուհին պարգևատրվեց «Կոմիտաս» հուշամեդալով:
«Սեր» ալբոմում տեղ է գտել 12 երգ`11 հայերեն, 1 արամեերեն: Ձայնասկավառակի վաճառքից գոյացած ողջ հասույթը կնվիրաբերվի Հայաստանի մանկապարտեզներից մեկին: