|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Լուրերն այն մասին, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ Հայկ Հարությունյանը հուլիսի 7-ից արձակուրդ է գնացել և մինչև այժմ չի վերադարձել, հաստատվում են նաև պաշտոնապես:
ՔԿՎ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեր հարցին՝ Հարությունյանը արձակուրդից վերադարձե՞լ է, երեկ պատասխանեց. «Առայժմ ոչ»:
Աշխատանքային օրենսգրքով սահմանված 20 աշխատանքային օրվա Հարությունյանի արձակուրդը, փաստորեն, լրացել է օգոստոսի 1-ին, իսկ նա գրեթե 40 օր է, արձակուրդում է: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի ցանկանում աշխատել Հարությունյանի հետ և ՔԿՎ պետի պաշտոնում տեսնում է փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին: Հայկ Հարությունյանն էլ հրաժարականի դիմում չի գրում ու նաև չի կարողանում վերադառնալ աշխատանքի: ՔԿՎ պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են պետի տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։