|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը աշխատանքի չի գալիս ժամանակավորապես, և այս ընթացքում նրա պարտականությունները կատարելու է վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը: Այսպես պատասխանեց ԱՆ ՔԿՎ մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը Yerkir.am-ի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ Հայկ Հարությունյանն այսօրվանից ազատվել է աշխատանքից: Նա այլ մանրամասներ չնշեց:
Չմեկնաբանեց նաև այն լուրերը, թե Հայկ Հարությունյանի հավանական պաշտոնաթողությունից հետո ՔԿՎ պետ է նշանակվելու Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը:
Նշենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ մամուլում հրապարակվում են լուրեր Հայկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու մասին: