|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ստեղծված լարված իրավիճակը որոշակի բացասական ազդեցություն է ունեցել Արցախյան տուրիզմի վրա: Մեր տեղեկություններով` այդ օրերին օտարերկրյա մի շարք երկրների տուրիստական ընկերություններ չեղյալ են հայտարարել Արցախ կատարելիք այցերը: Փոխարենն այս ամառ կտրուկ աճել է արտերկրում բնկվող մեր հայրենակիցների հոսքը դեպի Արցախ: Անգամ սահմանային լարմածության օրերին նկատելի է եղել նրանց թվի աճ:
ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ավելացել է նաև սփյուռքից ժամանած հայազգի դպրոցականների և ուսանողների թիվն, ովքեր Արցախ են ժամանել ` մասնակցելու երիտասարդական ճամբարների: Ստեփանակերտցի ուսուցչուհի Սվետլաննա Սեյրանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքում այս ամառ քիչ է հանդիպել օտարերկրացի զբոսաշրջիկների, սակայն ուրախությամբ փաստեց, որ ամենուր տեսնում է Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդների:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: