|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հունաստանում կտրուկ ավելացել է այն զբոսաշրջիկների թիվը, որոնց մոտ COVID-19 է հաստատվել: Մասնավորապես, վերջին մեկ օրում երկրում գրանցվել կորոնավիրուսով վարակվածության 43 նոր դեպք, որից 36-ը բացահայտվել է սահմանային անցման ընթացքում. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Հանրային առողջության ազգային կազմակերպությանը հղումով։
Նշվում է՝ նախորդ օրը կորոնավիրուսով վարակվածության 9 նոր դեպքերից 8-ը եղել է բերովի, երկու օր առաջ 25 նոր դեպքերից ութն է գրանցվել երկիր մուտք գործողների մոտ, երեք օր առաջ 28 նոր դեպքերից 13-ի դեպքում է առկա եղել վարակ:
Հունաստանի իշխանությունները հուլիսի 6-ին՝ առավոտյան ժամը 06:00-ից արգելել են Սերբիայի քաղաքացիների մուտքը երկիր՝ կապված համաճարակի հետ: