close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանը կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճի ֆոնին արգելել է սերբ զբոսաշրջիկների մուտքը երկիր

Աշխարհ

6 Հուլիսի 2020, 16:37
 Հունաստանը կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճի ֆոնին արգելել է սերբ զբոսաշրջիկների մուտքը երկիր

Հունաստանը արգելել է սերբ զբոսաշրջիկների մուտքը երկիր՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով. այս մասին հայտնում է AP-ն:

Նշվում է՝ արգելքն ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ից և կտևի մինչև հուլիսի 15-ը, սակայն այն կարող է երկարաձգվել, հայտնել է կառավարության մամուլի խոսնակը:

Միևնույն ժամանակ Հունաստանի իշխանությունները մանրամասնել են նաև, որ կորոնավիրուսով վարակման ինը նոր դեպքերի եւ վերջին 24 ժամվա ընթացքում մահվան դեպքերի բացակայության մասին: Ինը դեպքերից յոթը կապված է զբոսաշրջիկների հետ, որոնց երկիր ժամանելուն պես ստուգել են։

Հիշեցնենք՝ Հունաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 3519, որից 192-ը մահացել է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica