|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հունաստանը արգելել է սերբ զբոսաշրջիկների մուտքը երկիր՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով. այս մասին հայտնում է AP-ն:
Նշվում է՝ արգելքն ուժի մեջ կմտնի հուլիսի 6-ից և կտևի մինչև հուլիսի 15-ը, սակայն այն կարող է երկարաձգվել, հայտնել է կառավարության մամուլի խոսնակը:
Միևնույն ժամանակ Հունաստանի իշխանությունները մանրամասնել են նաև, որ կորոնավիրուսով վարակման ինը նոր դեպքերի եւ վերջին 24 ժամվա ընթացքում մահվան դեպքերի բացակայության մասին: Ինը դեպքերից յոթը կապված է զբոսաշրջիկների հետ, որոնց երկիր ժամանելուն պես ստուգել են։
Հիշեցնենք՝ Հունաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 3519, որից 192-ը մահացել է։