|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
««Բորոդինո» պահածոների գործարանը դեռ նախորդ տարվանից մինչ օրս մոտ 1.5 մլն դրամ է պարտք Վայոց ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին: «Ժողովուրդ»-ը Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանից տեղեկացավ որ բնակիչներից գործարանը խնձոր է մթերել և մինչև հիմա գումար չի տվել:
«Խոսել եմ ընկերության տնօրինության հետ: Նրանք էլ պատճառաբանում են, թե ապրանքը չեն վաճառել, գումար չունեն ու հիմա սպասում են, որ վարկ վերցնեն և մարեն այդ պարտքերը»,-ներկայացրեց գյուղապետը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաև «Բորոդինո» պահածոների գործարանի փոխտնօրեն Սիսակ Աղայանի հետ, ով լսելով հարցը, խուսափեց պատասխանել և միայն ասաց. «Ես ոչնչից տեղյակ չեմ և իրավասու չեմ Ձեր հարցերին պատասխանել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։