|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ընկերությունը սնանկացման ճանապարհն է բռնել: Թե ինչու է հայտնվել նման վիճակում և զարգացման ինչ հեռանկարներ ունի՝ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Բորոդինո պահածոների ընկերության փոխտնօրեն՝ Միսակ Աղայանից: Նրա հավաստիացմամբ.
«Դրանք սուտ տեղեկություններ են և հիմնավոր չեն: Ես չեմ հասկանում, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Հավանաբար մարդիկ կան, ովքեր ցանկանում են վարկաբեկել մեր ընկերության անունը»: Մինչդեռ մեր աղբյուրները հաղորդում են, որ Բորոդինոն, ի թիվս այլ ֆինանսական խնդիրների, դեռ նախորդ տարվանից մոտ 1.5 մլն դրամ պարտք է մնացել Վայոց Ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին՝ մթերած խնձորի դիմաց»,–գրում է «Ժողովուրդ»թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։