|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրգործերից մեկը, որով 562 միլիոն դրամի յուրացման մասին է Ոստիկանությունը պարբվերաբար հաղորդագրություներ տարածում, կարճվել է երեկ: Խոսքը 2019 թվականին Հայրապետյանի տուն դիմակավորված ուժայինների ներխուժման հայտնի դեպքի ու ըստ մեղադրանքի ՀՀՖ-ի կողմից նախկինում արված շինաշխատանքներում հայտնաբերած կես միլիարդի յուրացման դեպքով հարուցած քոր գործի մասին է:
«2019 թ. սանձազերծվեց մի արշավ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի նկատամամբ, Էս ամբողջ մասկի-շոուն բոլորս հիշում ենք: Բոլորս հիշում ենք, թե ինչեր իրականացվեցին, և ՀՀ ոստիկանությունը բոլոր հնարավոր եղանակներով, ամբողջ լրատվական դաշտով տարածեց տեղեկություններ, թե իբրև Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ իրականացվել է 562 միլիոն դրամի յուրացման գործընթաց, որն արտահայտվել է իբրև թե Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա ընկերության կողմից շինարարական աշխատանքների կատարման ընթացքում»,- այսօր ասուլիսում հայտարարեց նրա Ամրամ Մակինյանը՝ խիստ ուշագրավ մանրամասներ հրապարակելով:
Նա նաև տեղեկացրեց, որ 2019-ին այդ խուզարկություններից հետո արգելադրվել է Ռուբեն Հայրապետյանի ամբողջ գույքը, որպես մեղադրյալ, ու մինչ օրս հակառակ գործողությանը իրավապահ համակարգը չի գնում: