Փոխարժեքներ
21 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Ռուսաստանը սերտորեն համագործակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հիմնական գործունեության ուղղությունների ու արդյունքների և միջին հրատապության հեռանկարների մասին` 2013-ի զեկույցում:
«Համատեղ ջանքերի շնորհիվ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել ադրբեջանա-հայկական ամենաբարձր մակարդակով շփումների վերականգնման վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է նաև, որ ՌԴ-ն կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ ԱՊՀ երկրների տարածքում հակամարտությունների դիվանագիտական կարգավորման հարցում: Մասնավորապես՝ կմասնակցի մերձդնեստրյան խնդրի լուծման ճանապարհների որոնման գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ մեկտեղ կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը: