կարևոր
4123 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-06 18:36
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ. պաշտոնական

ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ. պաշտոնական

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումներ։ Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որի հետևանքով մարդկային զոհեր են եղել և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից։ Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և քայլեր ձեռնարկել վերացնելու ուղղությամբ»,- ասվել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զարախովայի՝ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։

«Միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի բանակցություններին շուտափույթ վերադարձի հրամայականը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։