|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված «Դեմ եմ» շարժման մասնակիցներին, որում ասված է. «Ճանապարհ փակելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական եւ վարչական պատասխանատվություն: 2014 թվականի ապրիլի 9-ին, «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետեւանքով, տեւական ժամանակով փակվել էր Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան եւ հարակից փողոցների երթեւեկությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ ճանապարհ փակելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական եւ վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգծում է, որ հավաքներ եւ երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի եւ այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կոպիտ եւ միտումնավոր խախտումներով: Առավել եւս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը եւ այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը:
ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին եւ կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու եւ այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու»: