|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցելության շրջանակներում հանդիպել է նաև Հրանտ Դինքի ընտանիքի հետ: Ըստ Radikal-ի` Ֆրանսիայի նախագահը մոտ կես ժամ զրուցել է Դինքի կնոջ և եղբոր հետ:
Հանդիպումից հետո Դինքի եղբայրը` Օրհան Դինքը, լրագրողներին ասել է. «Հանդիպումը անձնական էր` ընտանիքի հետ: Մամուլին վերաբերող թեմա չկա»:
Լրագրողի հարցին, թե խոսե՞լ են, արդյոք, Հայոց ցեղասպանության մասին, Օրհանը բացասական պատասխան է տվել:
«Նոր ոչինչ չկա, որ դուք չիմանաք»,- լրագրողներին պատասխանել է նաեւ Ռաքել Դինքը: