|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տեղեկացրեցինք, որ Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է հրատարակել սպանության մասին:
Ըստ T24-ի՝ գրքի շնորհանդեսի ժամանակ Թունջելը տարօրինակ և անհասկանալի հայտարարություններ է հնչեցրել՝ ցանկություն հայտնելով հանդիպել Դինքի ընտանիքի հետ:
«Ընկերներիցս երկուսը նրա ընտանիքին ճանաչում էին, ասացին, որ շատ լավ մարդիկ են: Մենք` բոլորս, այս հողի զավակներն ենք: Մեր հողերում ցավը սրբություն է: Գոնե արդարացվենք, նոր նրանց դիմաց դուրս գանք: Մեր մոտեցումն այս հարցին հետևյալ կերպ էր՝ մենք նույնպես այս գործողության զոհ դարձանք, և մեզնից անկախ պատճառներով՝ Դինքը սպանվեց: Քանի որ դատական գործը շարունակվում է, և մեր բոլոր փաստաթղթերը ներկայացվում են հանրությանը, կարիք չունեցանք նման բանի, սակայն հետագայում, երբ այս գործընթացն ավարտվի, ուզում եմ նրանց ցավակցել»,- հայտարարել է նա:
Նշենք, որ իր գրքում Թունջելը Հրանտ Դինքի սպանության մեղքն ամբողջությամբ բարդել է Ֆեթուլլահ Գյուլենի վրա, ով Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: