|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը գիրք է հրատարակել սպանության մասին:
Ըստ T24-ի՝ Թունջելը «Հրանտ Դինքի սպանության մութ կողմերը և Ամերիկայի ենիչերիները» գրքի միջոցով փորձել է լույս սփռել Դինքի սպանության անհայտ կողմերի վրա: Գրքում սպանության ամբողջ մեղքը բարդվել է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը գլխավորելու մեջ այդ երկրի իշխանությունների կողմից մեղադրվող և Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժման վրա:
«Մենք իրականում հանցագործ չէինք: Ես առաջին մարդն էի, ովդուրս եկավ Հրանտ Դինքի սպանության դեմ և առաջին հստակ քայլը արեց: Սակայն ինչ-որ կենտրոնի կողմից ներկայացվեցինք որպես սպանությունն ուղղորդող: Այդ կենտրոնն այժմ հայտնի է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն» անունով»,- գրել է Թունջելը: