|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը նոր գիրք է գրել` «Հայաստանը Մաքսային միությունում. անշրջելի փոփոխությունների սկիզբը Անդրկովկասում» վերնագրով: Ժողովածուում զետեղված են Արտաշես Գեղամյանի այն հոդվածներն ու ելույթները, որոնք ընդգրկում են 2013թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը:
Գրքում մեջբերված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը. «Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է, հիշեք նրա ելույթները եվրոպական ատյաններում, հիշեք նրա պահվածքը մեր երկրի համար կարևորագույն իրադարձությունների ժամանակ»:
Yerkir.am-ի հարցին` եթե Հայաստանը, այնուամենայնիվ, չմտնի Մաքսային միություն, ապարդյուն չի՞ լինի նրա աշխատությունը, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Եթե ես 620 էջ գրում եմ նրա մասին, որ պետք է մտնել Մաքսային միություն, Դուք ուզում եք` ես ոտքի վրա պատասխանեմ, թե` չմտնենք, ինչ կլինի՞»: Մեր այն հարցին` դա այն գի՞րքն է, որը նվիրել էր Վլադիմիր Պուտինին, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Չէ, չէ, Պուտինին որ նվիրել եմ, դա նախորդ` անցյալ տարվա գիրքն էր` «Евразийский союз, путь независимой Армении в будущем», իսկ սա լրիվ ուրիշ գիրք է»: