|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բանակի օրվա կապակցությամբ տեղին կլիներ կալանքից ազատվեր բանակի գնդապետ, ազատամարտիկ, ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարող Վոլոդյա Ավետիսյանը: Բանակը դա գեներալները չեն միայն, այլ նաև շարքային մեր զինվորներն ու բանակի ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկները, որոնց հիմնական մասը զուրկ է տարրական ուշադրությունից և սոցիալական պայմաններից, իսկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժ. Սեֆիլյանը առ այսօր չի արժանացել ՀՀ քաղաքացու կարգավիճակին: Սա է իրականում բանակի ներկայացուցչի նկատմամբ վերաբերմունքը, ոչ թե ճառերն ու կենացները: Մեր բանակը ազատագրող բանակ է, և նա ժողովրդինն է»: