|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չինաստանի նախագահ եւ գերագույն հրամանատար Սի Ցզինպինը հրաման է արձակել, ըստ որի` չինական բանակի բարձրաստիճան սպաները ժամանակավորապես շարքային կլինեն: Հրամանը վերաբերում է նրանց, ովքեր փոխգնդապետի եւ ավելի բարձր սպայական աստիճան ունեն: Որպես շարքային նրանց ծառայությունը կտեւի 15 օր: Այդ ընթացքում նրանք կսնվեն, կապրեն զինվորների հետ` ընդ որում` վճարելով դրա համար. տեղեկացնում է лента.ру-ն` վկայակոչելով South China Morning Post թերթը: Կախված պաշտոնից` սպաները նման ծառայություն կանցնեն 3, 4 եւ 5տարին մեկ:
Ըստ թերթի` Ցզինպինը մտադիր է նման կերպ «թափ տալ» բանակը, բարձրացնել մարտական ոգին, լուծել կոռուպցիայի խնդիրը, վերացնել բարձրաստիճան սպաների եւ զինվորների միջեւ առաջացած մեծ տարբերությունը: Ըստ փորձագետների` չինացի բարձրաստիճան սպաները շատ հաճախ դրան հասնում են իրենց կապերի միջոցով եւ ընդհանրապես ստեղյակ չեն, թե ինչպես են ապրում եւ ծառայում ցածր պաշտոններ ունեցողներն ու զինվորները: