|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամանորից հետո շատերը ոչ միայն ֆինանսական խնդիրներ են ունենում, այլ նաեւ առողջական` տոնի ընթացքում սննդային կարգը խախտելու «առթիվ»:
Yerkir.am-ի հետ զրույցում դիետոլոգ Գայանե Կիրակոսյանը նշեց, որ այս օրերին շատերն են բողոքում ստամոքսի ցավից, կամ էլ` ավելորդ քաշից ազատվելու համար: Դիետոլոգի հավաստմամբ` առաջին հերթին անհրաժեշտ է հատուկ սննդակարգ սահմանել եւ չխախտել այն:
«Պետք է անցում կատարել ավելի թեթեւ սննդային ռեժիմի` բացառելով ալկոհոլն ու ճարպոտ կերակուրը, գազավորված հյութերը: Պետք է ուտել հաճախակի, բայց` քիչ: Ցանկալի է նաեւ օրվա վերջում մեկ ժամ զբոսնել»,- ասաց Կիրակոսյանը:
Իսկ ի՞նչ ուտել, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի: Մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել կաթնամթերք, բանջարեղեն, շատ հեղուկ եւ մրգեր. «Կարելի է նշանակել նաեւ բեռնաթափման օրեր, ասենք` շաբաթվա մեջ մեկ օր միայն մրգով քաղցը հագեցնել»: