|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ամանորը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգավոր Արփինե Հովհհանիսյանի համար ընտանեկան խորհուրդ ունի: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորն անկեղծացավ, որ իր համար հոգնեցնող իրավիճակ է պարբերաբար տանը հյուրերից հետո խոհանոցային իրարանցումը: Ինչ վերաբերում է ամանորյա սեղանին, Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ սեղանը զարմացնելու համար չէ. «Հատուկ որևէ ճաշատեսակով չեմ զարմացնելու, կոկորդիլոս չեմ դնելու սեղանին, ինքս էլ էքստրեվագանտ ոչինչ չեմ ուտում: Չեմ էլ խմում, անհետաքրքիր եմ այդ առումով»,- ասաց պատգամավորը:
Խոսելով սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքների մասին, թե ինչպես են նրանք նշելու Նոր տարին, պատգամավորը նշեց, որ դա բարդ հարց է, որովհետև նման ընտանիքներն իսկապես Ամանորին բարդ իրավիճակներ կունենան: Ինչևէ, ՀՀԿ-ական պատգամավորը այդ ընտանիքներին մաղթեց լավագույնը:
«Ցանկանում եմ, որ իմ մաղթանքները շոշափելի դառնան: Լավատեսություն եմ մաղթում...շատ բան այդ առումով չեմ կարող ասել: Դա դժվար իրականություն է, որի հետ բոլորս պետք է ինչ-որ առումով հաշտվենք, բայց միևնույն ժամանակ, այդ ամենը չպետք է մեզ բավարարի, ու բոլորս պետք է միջոցներ ձեռնարկենք՝ իրավիճակը շտկելու համար»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: