|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գիտական թեզ է պաշտպանում տնտեսագիտությունից: Մայրաքաղաքի ղեկավարն այդքան ազատ ժամանակ ունի՞, որ գիտությամբ է զբաղվում: «Ճիշտ եք ասում` ես շատ ծանրաբեռնված եմ, բայց եկեք չմոռանանք` 8 տարի շարունակ ես եղել եմ տեղական ինքնակառավարման համակարգում եւ 8 տարվա իմ փորձը ուզեցել եմ թղթին հանձնեմ, ու ես չէի կարծի, որ ես մտել եմ ուրիշ դաշտ, դա իմ դաշտում ա` Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման մասով: Երբ որ 17 տարի տեղական ինքնակառավարման մարմինների հիմքը դրվել է, 17 տարուց 8 տարին այդ ճանապարհին եմ անցել… Եթե 8 տարի չաշխատեի պատասխանատու պաշտոններում, համոզված եղեք, ես չէի առաջադրի»,- «Հրապարակ»-ին ասել է Տարոն Մարգարյանը: