|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ավարտվել է «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները:
Ըստ ՀՖՖ պաշտոնական կայքի՝ Հայաստանի` 2013 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով հավաքել է 237 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի` մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը` 115 միավոր: Երրորդ տեղում է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` 77 միավոր: